Բայց չգիտես` ինչու 2019 թվականին փոխեցին այդ սկզբունքը, բնականաբար Հայաստանի համաձայնությամբ և գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով: Ինձ համար սա դա մեծ ազդակ էր, որ վտանգը մոտենում է, շատ պարզ պատճառով, որովհետև այն սկզբունքները, որոնք կային միջազգայնորեն ճանաչված սկզբունքներ էին»,-հավելեց Սերժ Սարգսյանը:
«Ինչպես երևում է, ՀՀ Սահմանադրության հարցն ուղիղ բանակցությունների և միմյանց փոխանցված բանակցային փաթեթների մաս չէ, այլ սա վերաբերում է Ադրբեջանի այն պահանջների շարքին, որոնք հնչեցվում են հրապարակային։ Սակայն երեկ ամենևին էլ առաջին անգամը չէր, երբ Ադրբեջանի ղեկավարն այս հարցը բարձրացնում էր, ինչը նշանակում է, որ սա կայուն դիրքորոշում է, և Ադրբեջանն իր այդ պահանջից չի հրաժարվելու։