Բաժիններ՝

Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը պատժամիջոցների ֆոնին սկսել է ավելի քիչ նավթ արտահանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը զգալիորեն նվազեցրել է նավթի արտահանումը նավթային ոլորտի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո։ Այս մասին նա ասել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է The Associated Press  գործակալությունը։ 

«Կարող եմ ասել, որ Ռուսաստանից արտահանումը զգալիորեն կրճատվել է», – ասել է ԱՄՆ նախագահը։Նա հավելել է, որ կենտրոնացած է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու վրա՝ շեշտելով հակամարտության հետևանքով մարդկային մեծ զոհերը։ 

Հոկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշոր նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի նկատմամբ՝ դա պատճառաբանելով Մոսկվայի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հանձնառության բացակայությամբ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս