Չարլզ III-ը Դևիդ Բեքհեմին ասպետի կոչում է շնորհել
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Դևիդ Բեքհեմին ասպետի կոչում է շնորհել։
Նախկին ֆուտբոլիստը ստացել է տիտղոսը սպորտում ունեցած վաստակի և բարեգործության համար:
Արարողությունը տեղի է ունեցել Վինձորի ամրոցում, փոխանցում է BBC-ն։
«Ես չեմ կարող ավելի մեծ հպարտություն զգալ, քան հիմա։ Մարդիկ գիտեն, թե որքան հայրենասեր եմ ես։ Ես սիրում եմ իմ երկիրը: Ես միշտ ասել եմ, թե որքան կարևոր է միապետությունն իմ ընտանիքի համար»,-ասել է Բեքհեմը։

