Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի գյուղատնտեսության, պարենի և տարածաշրջանային ինքնության նախարարի հետ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի գյուղատնտեսության, պարենի և տարածաշրջանային ինքնության դաշնային նախարար Ալոիզ Ռայների հետ։ Գևորգ Պապոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հանդիպման ընթացքում կարևորեցի երկու գործակալությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում: Հավելեցի, որ արդեն գրանցվել է շոշափելի առաջընթաց՝ ոռոգման համակարգերի արդիականացման, գյուղական համայնքներում վերականգնվող էներգիայի օգտագործման և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման ոլորտներում։

Ներկայացրեցի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ներդրումային քաղաքականության հայեցակարգը, արտահանման ռազմավարությունը, ինչպես նաև Հայաստանի՝ խելացի, կլիմակայուն և ռեսուրսարդյունավետ գյուղատնտեսության խթանման տեսլականը»,- գրել է Գևորգ Պապոյանը։

Տեսանյութեր

Լրահոս