2013 թվականին կարող են գտնվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները. ԵԽԽՎ նախագահ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջան այցելած ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը Բաքվում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.
«2013 թվականին կարող են գտնվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: 2013 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը նախագահելու են Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում, և դա կստեղծի լավ հնարավորություններ՝ հակամարտության կարգավորման ուղիները գտնելու համար:
2013 թվականին լրանում է Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման 50-րդ տարին: Այդպիսի խաղաղություն կարող է ձեռք բերվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
ԵԽԽՎ-ը կանոնավոր հանդիպումներ է անցկացնում հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների հետ, և այդ հանդիպումներում քննարկվում են կողմերի միջև հակամարտության կարգավորման ուղիները»: