Բաժիններ՝

Ի՞նչ է բախտ կամ ճակատագիր ասվածը, որով ոմանք հաջողություն են ունենում, իսկ ոմանք՝ թշվառություն

Հարց քահանային

– Ի՞նչ է բախտ կամ ճակատագիր ասվածը, որով ոմանք հաջողություն են ունենում, իսկ ոմանք՝ թշվառություն:

– Կույր հեթանոսները կույր չաստվածուհի անվանեցին բախտը, որը մարդու ո՛չ բարությանն է նայում, ո՛չ չարությանը: Չար մարդկանց հաջողությամբ է շրջապատում, իսկ բարիներին ձախորդությամբ տանջում: Ոմանք նաև ճակատագիր են անվանում, ինչը մինչ այժմ ևս երբեմն կրկնում են ռամիկ քրիստոնյաները:

Աստղաբաշխները գտնում են, թե դա լինում է աստղերի ու կենդանակերպերի իշխանությամբ: Սակայն Սրբազան Հայրերն այս ամենը համարում են առասպել, քանզի Աստված է ընդհանուր պատճառն ու կառավարողն ամենայնի: Դավիթ մարգարեն վկայում է.

Կարդացեք նաև

«Դու ես իմ Աստվածը, և քո ձեռքում է իմ ժառանգությունը» (Սաղմ. 30:16): Իսկ Սողոմոնն ասում է. «Անիրավների չարիքները նորից իրենց ծոցն են դառնալու, քանզի Տերն է սահմանում բոլորի իրավունքը» (Առակ. 16:33):

Արդ՝ հաջողությունը կամ ձախորդությունը պատահար է համարվում, բայց ոչ Աստծուց, քանզի Նրան ամեն ինչ հայտնի է հավիտյաններից առաջ: Մեր կողմից պատահար են համարվում, քանզի ապագայի մասին տեղեկություն չունենք:

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս