Փաստաբանությունը վճարովի ծառայություն է։ Ինչպես որ վճարովի զբաղմունք է լոբբիզմը՝ այլոց շահերի առաջմղումը։ Միջազգային փաստաբանությունն ու լոբբիզմը վճարովի են առավել ևս ու արժեն աստղաբաշխական գումարներ։ Այդ ծառայություններից օգտվում են կա՛մ համաշխարհային մասշտաբի մեծահարուստներն ու խոշոր կորպորացիաները, կա՛մ պետությունները՝ իրենց քաղաքական ու տնտեսական շահերը պաշտպանելու, առաջ մղելու համար։
Ամոթ էլ է ասել, թե ովքեր են այսօր Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և մյուս տաղանդավոր գրողների գործի շարունակողները, Էդվարդ Միլիտոնյանն ու Հակոբ Մովսե՞սը․․․ Չի բացառվում, որ անտաղանդ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղինակած հայոց օրհներգի տեքստի փոփոխությունը վարչապետ կոչեցյալը հանձնարարի հանճարեղ բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին կամ Հակոբ Մովսեսին։