Այսօր կկայանա Վրաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը

Այսօր` հոկտեմբերի 14-ին, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի չորրորդ խաղը կանցկացնի Իզմիթում՝ Թուրքիայի հավաքականի դեմ։ Խաղը կսկսվի ժամը 22:45-ին։

Վրաստանի հավաքականի մարզիչ Վիլի Սանյոլի թիմը որակավորման E խմբում 3 խաղից հետո ունի 3 միավոր: Թուրքիայի հավաքականն ունի 6 միավոր:

Թուրքիայի ազգային հավաքականի վերջին մարզումը ղեկավարել է թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան։ Մարզմանը հետևել են ֆեդերացիայի նախագահ Իբրահիմ Հաջըօսմանօղլուն և մի շարք պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ վերջին խաղում Թուրքիայի հավաքականը խոշոր (6-1) հաշվով պարտության էր մատնել Բուլղարիայի հավաքականին և 6 միավորով խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ 3 միավորով զիջելով առաջատար Իսպանիային։

Տեսանյութեր

Լրահոս