
ԱՄՆ զինվորականները մտահոգություն են հայտնել անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ

ԱՄՆ զինվորականները մտահոգված են ուկրաինական հակամարտության ընթացքում անօդաչու թռչող սարքերի ակտիվ կիրառմամբ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
«Մինչև վերջերս պաշտպանության ոլորտի փորձագետները կարծում էին, որ նոր անօդաչու տեխնոլոգիաները թույլ կտան ամերիկյան զորքերին հեռվից հայտնաբերել և ոչնչացնել թշնամուն՝ կրճատելով պատերազմների տևողությունը և նվազեցնելով դրանց ռիսկերը»,- նշվում է հրապարակման մեջ։
Հոդվածի համաձայն՝ Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունները ցույց են տվել, որ «ամեն ինչ հակառակն է»։