
ԱՄՆ զինվորականները և պաշտոնյաները նկատել են Թրամփի ճանաչողական գործառույթի հետ կապված խնդիրներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճանաչողական գործառույթի վերաբերյալ մտահոգությունները նրա վարչակազմում աճում են. ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին գրել է հայտնի լրագրող և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր գրող Սեյմուր Հերշը՝ հղում անելով Սպիտակ տան՝ իր սեփական աղբյուրներին։
Հերշի խոսքով՝ սեպտեմբերի 30-ին Քվանտիկոյի ծովային հետևակի բազայում գեներալների և ծովակալների առջև Թրամփի 71 րոպեանոց ելույթին ներկա զինվորականներն ու պաշտոնյաները նշել են «մտավոր անկարգության և հիմնական թեմաների վրա կենտրոնանալու անկարողության» նշաններ։
«Նախագահը, որը մի ժամանակ ուներ իր լսարանի տրամադրությունն զգալու հմտություն, այլևս չի կարողանում «կարդալ սենյակը»», – նշվում է հոդվածում։
«Իր արտաքին քաղաքականության հայացքները համահունչ ներկայացնելու փոխարեն, Թրամփը կրկին թվարկեց իր «ամենամեծ նվաճումները», այդ թվում՝ յոթ հակամարտությունների ենթադրյալ լուծումը, այդ թվում՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը»։