Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/052300037341.jpg)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելիին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակը և հակամարտության կարգավորման հեռանկարները: Ադրբեջանից համանախագահները կմեկնեն Հայաստան: