Անկարայում սպանվել է Չեչնիայի պատվավոր հյուպատոսը
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Անկարայում սպանվել է Թուրքիայում Չեչնիայի պատվավոր հյուպատոս Մեդեթ Ունլյուն: Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳՆ-ը:
Հյուպատոսի վրա հարձակում է գործել երկու մարդ, որոնցից մեկը հսկել է իրավիճակը, իսկ երկրորդն իրականացրել է սպանությունը՝ հավանաբար խլացուցիչով ատրճանակով: Անկարայի անվտանգության դեպարտամենտը հետաքննում է տվյալ միջադեպը:
Նշվում է, որ նախորդ ամիս Մեդեթ Ունլյուն մասնակցել է թուրքական հեռուստահաղորդաշարերից մեկին, որում հայտարարել էր, որ Բոստոնի մարաթոնի պայթյուններին չեչենների մասնակցության մասին հայտարարությունները հնարանք են, և որ չեչեն ժողովրդի անունը ցանկանում են անհարկի շաղկապել ահաբեկչության հետ: