
Հայաստանը փնտրում է իրեն հարմար փոքր մոդուլային ատոմային էներգետիկ նախագծեր, և այս հարցի շուրջ Ռուսաստանի հետ ակտիվ երկխոսություն է ընթանում. Փաշինյանը` Պուտինին

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Երևանը սերտորեն համագործակցում է Մոսկվայի հետ և աշխատում է Հայկական ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։
Այսօր մենք շատ բան սովորեցինք միջուկային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն ձեր փորձը ներկայացնելու համար։ Ատոմային էներգիան նույնպես շատ կարևոր է Հայաստանի համար։