Բաժիններ՝

Կրեմլը արձագանքել է Զելենսկու առաջարկին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև հանդիպում անցկացնելու վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պատրաստակամ լինել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, ՌԲԿ ռադիոկայանի եթերում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ դրա համար նախապատրաստություն է անհրաժեշտ՝ «ձախողման դատապարտված PR հնարքից» խուսափելու համար։

«Պուտինը հստակ նշել է իր դիրքորոշումը։ Պուտինն ասել է, որ պատրաստ է հանդիպման։ Պուտինը, նաև, հստակեցրել է, որ իմաստ ունի հանդիպել այն բանից հետո, երբ կողմերը «տանը արած լինեն իրենց տնային աշխատանքը», երբ փորձագիտական մակարդակով նախապատրաստությունն ավարտված լինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, հաղորդում են Վեդոմոստին։

«Լսե՛ք, պատերազմ է ընթանում։ Հատուկ ռազմական գործողությունն այլ բան է, իսկ այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, պատերազմ է»,- ասել է Պեսկովը։

Միաժամանակ նա վստահեցրել է, որ Պուտինը բաց է Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնման համար։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Միացյալ Նահանգների հետ համագործակցություն հաստատելու համար, սակայն հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ավելի դանդաղ, քան ցանկալի էր։

Պեսկովը սխալ է անվանել այն պնդումը, որ Ուկրաինան «կարող է ինչ-որ բան վերադարձնել»։

Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայի դիրքերը շատ ավելի վատ են դարձել, քան 2022 թվականի գարնանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս