Փաշինյանը փոխել է եկեղեցու և Վեհափառի դեմ պայքարի մարտավարությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը փոխել է եկեղեցու եւ վեհափառի դեմ պայքարի մարտավարությունը։ Բացահայտ արշավը, հոգեւորականներին վարկաբեկելն ու վիրավորելը արդյունք չտվեցին, վեհափառը հրաժարական չի տալիս, հիմա որոշել է Եկեղեցին ներսից «կազմաքանդել»։ Որոշ տեղեկություններով՝ հոգեւորականների շրջանում իշխանականները որս են սկսել, փորձում են «պեղել» Գարեգին Բ-ից դժգոհ հոգեւորականների, որ նրանց ձեռքով քանդեն Մայր աթոռը։ Մեզ ասացին, որ անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում բոլոր նրանց, ովքեր եթե դեմ գնան Վեհափառին, կարող է կարգալույծ լինեն։

Բացի այդ՝ ներսից ինֆորմացիա են փորձում ստանալ ապօրինի գործարքների վերաբերյալ։ Զուհագեռ իրավապահներին է հանձնարարել նյութեր հայթայթելել կաթողիկոսի դեմ։ Փաշինյանը չի հրաժարվել Վեհարանը վեհափառից ազատելու մտքից, եւ վերջերս ԱԺ-ում ասաց, որ ինքը Էջմիածնի կենտրոնական հրապարակում «հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում» են անելու, որը կլինի այդ գործընթացի «կուլմինացիան». «մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը»։

Կա տեսակետ, որ հարձակումը կարող է իրականացվել հաջորդ տարի` ընտրությունների նախաշեմին, որով կամ քաղաքացիական բախում կհրահրեն եւ երկրում արտակարգ դրություն կհայտարարեն ու ընտրությունների ժամկետը կերկարաձգեն, կամ` էլ եկեղեցու դեմ տարած «հաղթանակով» հոգեբանական ճնշում կգործադրեն ընտրողների վրա, որ չմասնակցեն ընտրություններին եւ իրենք վերարտադրվեն»:

Տեսանյութեր

Լրահոս