Բաժիններ՝

Չարլզ 3-րդը Վինձորի ամրոցում ողջունել է նախագահ Թրամփին

Մեծ Բրիտանիայի թագավորն ու թագուհին Վինձորի պալատում ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանյա Թրամփին, որոնք Միացյալ Թագավորությունում են գտնվում աննախադեպ երկրորդ պետական այցով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ նախագահը տիկնոջ հետ Լոնդոնից Վինձորի ամրոց էին մեկնել ուղղաթիռով, որից իջնելուց հետո նրանց դիմավորել են Ուելսի արքայազնը և արքայադուստրը։

Այնուհետև Թրամփներին ողջունել է արքայական զույգը։ Չարլզ 3-րդ թագավորը և Դոնալդ Թրամփը, ինչպես նաև թագուհի Քամիլան և Մելանյա Թրամփը կառքերով անցել են կալվածքով, որից հետո Մեծ Բրիտանիայի թագավորն ու ԱՄՆ նախագահը պատվո պահակախմբի զորատես են անցկացրել։

Այնուհետև ինքնաթիռների արարողական թռիչքին կհաջորդի պետական ճաշկերույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս