Բաժիններ՝

Թրամփը սխալ հաշվարկներ է անում

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2024 թվականին այլ երկրներից ԱՄՆ ներմուծված թմրանյութերի պատճառով 300 միլիոն մարդ է տուժել, այն դեպքում, երբ երկրի բնակչությունը կազմում է մի փոքր ավելի քան 340 միլիոն։ Այս մասին հաղորդել է MSNBC-ն։

«Փաստը, որ անցյալ տարի 300 միլիոն մարդ տուժել է թմրանյութերի պատճառով, ահա թե ինչն է անօրինական»,- պատասխանել է ամերիկացի առաջնորդը այն հարցին, թե ինչ է մտածում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքերի մասին, ով Կարիբյան ծովում մաքսանենգների դեմ Վաշինգտոնի հարվածները որակել էր անօրինական և ագրեսիվ։

Շատ լրատվամիջոցներ մեղադրել են Թրամփին սխալ հաշվարկներ կատարելու և անիրատեսական վիճակագրություն մեջբերելու մեջ։ Մասնավորապես, MSNBC-ն, հղում անելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններին (CDC), նշել է, որ 2024 թվականին երկրում գրանցվել է թմրանյութերի հետ կապված 75,000 մահվան դեպք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս