Արմեն Աշոտյանի ու Սամվել Կարապետյանի գործերով դատախազ Արամ Դոլինյանը ճանաչվել է սնանկ՝ ազատվելով VTB բանկում ունեցած խոշոր ֆինանսական պարտավորություններից. Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը գրում է. «Գլխավոր դատախազը թրաֆիկնգով է զբաղվո՞ւմ

ՀՀ գլխավոր դատախազությունում, պետության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունում կա դատախազ Արամ Դոլինյան։ Սույն պաշտոնյան, որպես պետական մեղադրող դատարաններում հանդես է գալիս մի շարք զավեշտ հիշեցնող քաղաքական գործերով, Արմեն Աշոտյանի, Սամվել Կարապետյանի նաև իմ համեստ անձի դեմ, օրինակ ինձ մեղադրում է այն բանում, որ մարզի դատախազներից մեկին «Էշ» եմ անվանել, ինչով և խաթարել եմ պետական համակարգի բնականոն աշխատանքը։

Դոլինյանը Արմավիր մարզի դատախազի տեղակալ աշխատած ժամանակահատվածում (2019թ) դատարանի կողմից ճանաչվել է սնանկ, ազատվելով VTB բանկում ունեցած խոշոր ֆինանսական պարտավորություններից։ Փաստը առերևույթ հանցանք է պարունակում իր մեջ, հիմնավոր կասկած առաջացնում քր օրենսգրքի մի քանի ծանր հոդվածներով (օրինակ պաշտոնական դիրքի չարաշահում, կանխամտածված սնանկացում, ուրիշի գույքի հափշտակում և այլն)։

Այս հանգամանքին բնականաբար գլխավոր դատախազը ծանոթ է, կամ պարտավոր էր ծանոթ լինել, բայց դա չի խանգարել Դոլինյանին բարձր պաշտոն վստահելուն, ինչը անթույլատրելի է։
Հետևաբար, ամենայն հավանականությամբ, Աննա Վարդապետյանը իմանալով այս ամենը հարկադրաբար Դոլինյանին ստիպում է զբաղվել ոչ պատվաբեր և զավեշտալի քաղաքական գործերով, ինչն արդեն իսկ ողջամիտ կասկած է առաջացնում առ այն, որ ՀՀ գլխավոր դատախազը թրաֆիկինգով է զբաղված

Կից ներկայացնում եմ Դատալեքս տեղեկատվական համակարգից պատճենված լուսանկարներ»:

Տեսանյութեր

Լրահոս