
#ՀԻՄԱ․ «Հյուսիսային տերեվաթափի» գործով դատական նիստը․ #ՈՒՂԻՂ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը: Դատական նիստի մեկնարկին պարզվեց, որ գործով նոր հանրային մեղադրող է ներգրավվել՝ Արման Բաղդասարյան:
Նախորդ դատական նիստին վկաների հարցաքննության փուլը շարունակվում էր: Առաջինը հացաքննվեց վկա Հայկ Արթուրի Ոսկանյանը: Վերջինս մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի եղբայրն է:
Վկայի հարցաքննությունն ավարտվեց, դատավորը տեղեկացրեց, որ մնացել է հարցաքննել երկու վկայի:
Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց վկա Դավիթ Մուրադյանը: Վերջինս հարցին՝ ինչ քաղաքական կողմնորոշում ունի մեղադրյալ Սերգեյ Մկրտչյանը, պատասխանեց՝ նրա քաղաքական կողմնորոշումն իր հայրենիքին է, սահմանների ամրությունը, մատաղ սերնդի դաստիարակությունը:
Վկայի հարցաքննությունից հետո մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը դատարանին միջնորդեց թույլ տալ, որ պաշտպանայալը, ով գտնվում է տնային կալանքի ռեժիմում, կարողանան այցելել ատամնաբույժին: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Հանրային մեղադրողն առարկություն չուներ:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16.30-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: