
Բալիում հեղեղումների զոհերի թիվը հասել է 18-ի

Բալիում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, տուժել է 659 մարդ: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Նշվում է, որ ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ևս երկու մարդ անհետ կորած է։
Տարերային աղետների մասին տվյալների, տեղեկատվության և հաղորդակցությունների ազգային կենտրոնից հայտնել են, որ շուրջ 200 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։
Բալիի նահանգի կառավարությունը հաստատել է արտակարգ իրավիճակների հակազդման ժամանակաշրջանը, որը կտևի մինչև 2025 թ. սեպտեմբերի 17-ը։
Ըստ տեղի իշխանությունների՝ սա Բալիում առաջին խոշոր հեղեղումն է վերջին 5-10 տարվա ընթացքում, թեև այս ամսին պետք է լիներ չորային սեզոն։