Բաժիններ՝

ԱՄՆ ղեկավարությունն արձագանքել է Բոլսոնարուի ազատազրկման վճռին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրազիլի  նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ 27 տարվա ազատազրկման դատավճիռն անվանել է «անակնկալ»։

Այս մասին հաղորդում է BBC-ն։Թրամփը, որը նախկինում աջակցություն էր հայտնել Բոլսոնարուին և 50% մաքսատուրքեր սահմանել Բրազիլի նկատմամբ, տեղի ունեցածը համեմատել է սեփական փորձի հետ։

«Սա շատ նման է այն բանին, ինչ նրանք փորձում էին անել ինձ հետ։ Բայց նրանց դա բոլորովին չհաջողվեց», – նշել է ԱՄՆ նախագահը՝ հավանաբար, նկատի ունենալով իր դեմ հարուցված քրեական գործերը։

«Կարծում եմ՝ սա շատ վատ է Բրազիլի համար», – հավելել է նա։Ժաիր Բոլսոնարուի դատավճռին արձագանքել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ նշելով, որ Գերագույն դատարանը «անարդարացիորեն է որոշել բանտարկել» նախկին նախագահին։ 

«Միացյալ Նահանգները համապատասխան ձևով կարձագանքի այս վհուկների որսին», – գրել է Ռուբիոն X սոցիալական հարթակում։ Բրազիլի արտգործնախարարությունն արագ արձագանքել է Ռուբիոյի գրառմանը։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ այսօր հնչեցրած սպառնալիքները, նրա հայտարարությունը, որն ուղղված է բրազիլական իշխանությունների դեմ և անտեսում է փաստերն ու համոզիչ ապացույցները, չեն վախեցնի մեր ժողովրդավարությանը», – X-ում գրել է գերատեսչությունը։

Բրազիլի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար։ 2023 թ. հունվարի 8-ին Բոլսոնարուի աջակիցները գրոհել էին կառավարական շենքերի վրա, սակայն զինվորականներից բավարար չափով աջակցություն չէր եղել հեղաշրջում իրականացնելու համար։ Հասարակական կարգը վերականգնվել էր, ավելի քան 1500 մարդ՝ ձերբակալվել։  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930