Էկոնոմիկայի նախարարությունը շուրջ 250 միլիոն դրամի դաբաղի պատվաստանյութ կստանա ՌԴ-ից

Էկոնոմիկայի նախարարությունը ձեռք է բերել անասնաբուժության մեջ կիրառվող կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված պատվաստանյութ դաբաղի SAT-1/I տիպի դեմ՝ «SAT-1/I/Кения/2017»։

Հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով այդ գնումը կատարվել է օրերս․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի՝ ВНИИЖ-ի միջև կնքված պայմանագրի գինը, ըստ էլեկտրոնային գնումների համակարգի, կազմել է 253 միլիոն 556.446 դրամ, պայմանագրում նշվում է 48.764 047.20 դրամ։

Մատակարարման ժամկետ է նշվել սեպտեմբերի 16-ը։

Ավելի վաղ մամուլը տեղեկացրել էր Շիրակի մարզում արձանագրված դաբաղի դեպքերի մասին․ մի քանի անասնատերերի վարկածով դաբաղը հարևան Թուրքիայից էր տարածվել:

Կարդացեք նաև

Դեռ նախորդ տարեվերջին էլ տեղեկացրել էինք, որ Կառավարությունը որոշել է հակադաբաղային պատվաստանյութերի ձեռքբերումն իրականացնել ուղիղ արտադրողից՝ ՌԴ-ի «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոն» հաստատությունից, մեկ անձից գնման եղանակով։

«Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի» կողմից առաջարկվել էր 1 մլ համար 143.63 դրամ /100 մլ՝ 50 դոզա/ գինը (պատվաստանյութի ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի պարտավորությունն էլ համապատասխանաբար բաշխվում է 1 մլ արժեքի համար 172.4 դրամ):

Կառավարությունը 2025 թվականին 3.496.300 մլ պատվաստանյութ ձեռք բերելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ էր նախատեսել 602.608.283 ՀՀ դրամի չափով՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Նշվում էր նաև, որ գինը չի ներառում Երևանի օդանավակայանից մինչև մատակարարման վայր տեղափոխելու ծախսերը՝ ապահովագրավճարը՝ մոտ 3.000.000 ՀՀ դրամի չափով, տեղափոխումը՝ մոտ 40.000 ՀՀ դրամի չափով, և բանվորական ուժը՝ մոտ 45.000 ՀՀ դրամի չափով։ Այս հաշվարկով պատվաստանյութի ձեռքբերման համար անհրաժեշտ գումար էր նշվել 605.693.283 ՀՀ դրամը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930