 
                        Բելգիայի պաշտպանության նախարարը չի բացառել Ուկրաինա զինվորականներ ուղարկելու տարբերակը
 
                                    Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրենկենը չի բացառել, որ բելգիացի զինվորականներ կարող են ուղարկվել Ուկրաինա։
Նա այդ մասին հայտարարել է Կոպենհագենում ԵՄ-ի պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական շրջանակներում լրագրողների հետ զրույցում։
«Ինչ վերաբերում է զորակազմին (Ուկրաինայում), մենք կմտածենք։ Բելգիայի համար դա միանգամայն հնարավոր է», – Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան էր հայտարարել խաղաղապահ առաքելության շրջանակներում Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        