Բաժիններ՝

Անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը

Մայիսի 18-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 26 շենքի 79 բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, պատշգամբի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1929 թ. ծնված Ա. Հովսեփյանին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս