Հրապարակվել է Թրամփի ստորագրած հուշագրի տեքստը՝ Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման վերաբերյալ

Հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հուշագրի տեքստը՝ Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման վերաբերյալ։ Այն հրապարակել է Միացյալ Նահանգների դաշնային կառավարության պաշտոնական հանդեսը՝ Federal Register-ը:

Հուշագրի տեքստում նշվում է, որ 907-րդ բանաձևի կասեցումը կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար, և որ այն ոչ մի կերպ չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին:

««Ազատության աջակցության մասին» օրենքի կասեցումը անհրաժեշտ է Միացյալ Նահանգների՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար, կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար, և չի խաթարի կամ կխոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների ընթացիկ ջանքերին կամ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս