Բաժիններ՝

Մի քանի ժամ է՝ փրկարարները, ջրասուզակները Սևանա լճում և հարակից անտառներում որոնում են կորած ամուսիններին

Երեկ՝ հուլիսի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, ժամը 15։40-ի սահմաններում Ծափաթաղ գյուղին հարակից Սևանի լճի ափից ռետինե փչովի նավակով նավարկել են դեպի լճի խորքը ու մի քանի ժամ է չեն վերադարձել։

Ափամերձ տարածքներում մոտ 30 կմ շառավղով անտառային հատվածներում որոնողական աշխատանքներ են իրականացրել փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 3-ական մարտական հաշվարկ և օպերատիվ խմբի 3 հաշվարկ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով այս պահին Սևանա լճում որոնողական աշխատանքները օրվա ժամի հետ կապված ժամանակավորապես դադարեցվել է, սակայն Գեղարքունիքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները և մի քանի քաղաքացիներ շարունակում են որոնողական աշխատանքները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով որոնվող քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 60-ամյա Էմիլ Ա․-ն և 60-ամյա Արև Ա․-ն, ովքեր ամուսիններ են։ Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031