Բաժիններ՝

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կարևորել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի քաղաքական լուծումը

Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի հանդիպումը։

Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներին, ինչպես նաև երկկողմ օրակարգի արդիական թեմաների։

Ռուսական կողմը քննադատել է «Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից չհրահրված և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի խախտմամբ Իրանի տարածքում իրականացված ռազմական հարվածները, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող երկրի միջուկային էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունը»։

Նախարարներն ընդգծել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու կարևորությունը։

«Մոսկվան պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելուն, այդ թվում՝ համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախկինում առաջ քաշված համապատասխան նախաձեռնությունների», – նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031