Բաժիններ՝

Կատարը պատրաստ է աջակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

Կատարը պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Կատարի դեսպան Ահմեդ բեն Նասեր բեն Ջասիմ ալ Թանին։

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լրջագույն ճգնաժամ է և չափազանց կարևոր է հասնել դրա դիվանագիտական կարգավորմանը։ Հուսով ենք, որ խաղաղություն կհաստատվի բանակցությունների ու դիվանագիտության ճանապարհով։

Կատարի Պետությունը մշտապես պատրաստ է աջակցել ցանկացած քաղաքական վեճերի կամ պետությունների միջև ռազմական հակամարտությունների կարգավորմանը»,- ասել է նա։ 

Դեսպանը հավելել է, որ Կատարը ձգտում է խաղաղություն ու անվտանգություն հաստատել ինչպես մերձավորարևելյան տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031