Դու կհաղթես…Երբ փոքր մարդկանց զրկում են իշխանությունից, նրանք դառնում են զրո. Սամվել Կարապետյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ռուսաստանաբնակ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի հարցազրույցներից մեկի այս հատվածը, որտեղ  գործարարը խոսում է քինախնդիր իշխանության մասին:

«Փոքր պետական իշխանությունն ընդունակ է այնպիսի խնդիրներ ստեղծել անգամ ամենախոշոր գործարարի համար, որ դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում: Թեպետ նա բացարձակ մանր մարդ է ու մանր պաշտոնյա, կարող է օրինակ՝ քո նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել ու ամեն բան քո կյանքում փչացնել: Ամենախոշոր գործարարը նույնիսկ, բնականաբար, չունի այն հնարավորությունը, ինչ իշխանությունը….

Բայց միևնույնն է, վերջում դու կհաղթես, որովհետև նրանք ժամկետ ունեն, իսկ դու չունես այդ ժամկետը: Եվ երբ նրանց հեռացնում են իշխանությունից, նրանք միանգամից դառնում են զրո»,- ասել է Սամվել Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30