«Փաշինյանին հիասթափեցնեմ. ժողովուրդը Սամվել Կարապետյանին արդեն որպես քաղաքական լիդեր է ընկալում». Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանն այն կարծիքին է, որ իրենց Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ համարող Փաշինյանն ու նրա որոշ թիմակիցներ, ովքեր այս օրերին  արշավում են եկեղեցու հոգևորականների դեմ, ոչ միայն եկեղեցու, այլև առհասարակ հայկականի ու հայի հետ կապ չունեն:

«Ակնհայտ է, թե հրահանգները որտեղից են գալիս, և ովքեր են կատարողները: Եկեղեցին ջախջախելը շատ կարևոր է թշնամու համար (երբ թշնամի եմ ասում, նկատի ունեմ նաև իրենց՝ մեր արտաքին թշնամիների հետ միասին), որպեսզի վերջնականապես հասնեն այն նպատակներին, որոնք իրենց առջև ի սկզբանե դրված էին: Իրենք եկեղեցու մեջ տեսնում են ազգը միավորող ուժ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ այս ծուղակների մեջ արդեն դժվար է գցել ժողովրդին:

«Այս մանիպուլյացիան, որ ինքն իբրև հավատավոր է, չի աշխատում: Փաշինյանին հիասթափեցնեմ, ինչքան ուզում եք՝ ներկայացեք հավատացյալ մարդու դիմակով, բոլորս վաղուց գիտենք, որ դուք հայ ժողովրդի, հայ ազգի արժեքների, այդ թվում՝ եկեղեցու թշնամին եք»,- շեշտեց հոգեբանը:

Կարդացեք նաև

Կարինե Նալչաջյանը ողբերգություն է համարում այսպիսի իրավիճակում ունենալ այնպիսի ղեկավարություն, որի ուշքն ու միտքը սեռական թեմաներն են, և դրանց վերաբերյալ արտահայտվում են ամենալկտի և լպիրշ ձևերով.

«Հավատացյալ մարդը երբեք իրեն թույլ չի տա այդպիսի արտահայտություններ Եկեղեցու և Վեհափառի նկատմամբ: Իրեն որ նեռ են ասում, ուրեմն՝ ճիշտ է»:

Հոգեբանի դիտարկմամբ՝ մեր ժողովուրդը զոհի կարգավիճակից դուրս գալու լուրջ նշաններ է ցույց տալիս.

«Արդեն մոմի լույսով կարելի է ման գալ մարդկանց, որ սրանց վերաբերյալ մի դրական բան ասեն: Նույնիսկ իրենց ամենամոլի նվիրյալները խուսափում են այդպիսի խոսակցություններից: Իրենք ցանկանում են մեզ թուլացնել բոլոր հնարավոր ձևերով: Իրենք համոզված են, որ եթե գործը հասնի հերթական ընտրություններին, իրենք գիտեն՝ ինչի են ընդունակ:

Ես համոզված եմ, որ եթե ժողովուրդը գնա և նրանց անունները ջնջի, իրենք մեր առջև կդնեն թղթեր, որ ժողովուրդն իրենց ընտրել է: Ընդդիմության վերջին շրջանի հակասությունները մեծ հարված էին հասարակական տրամադրություններին, և դրանից ոչ մեկը չշահեց: Եվ հանկարծ այս ֆոնին ի հայտ է գալիս Սամվել Կարապետյանի հետ կապված այս պատմությունը: Ես չգիտեմ՝ ինչ պլաններ ունի Սամվել Կարապետյանը, բայց ես տեսնում եմ մարդկանց տրամադրությունները:

Ունենք մի հասարակություն, որն առաջնորդի որոնման մեջ էր, և հիմա ձևավորվում է առաջնորդի նոր կերպար: Ժողովուրդը Սամվել Կարապետյանին արդեն ընկալում է՝ որպես քաղաքական լիդեր, փրկության հույսեր կապում այս կերպարի հետ: Փաշինյանն ու իր կողմնակիցներն իրենց գարշելի բառապաշարով ում հետևից ընկնում են՝ նրա հեղինակությունը բարձրանում է»:

Հոգեբանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը ոչ միայն ազգային ինքնություն չունեն, այլև բարոյական որևէ կարմիր գիծ նրանց համար չկա.

«Տեսեք՝ ինչ ասես՝ կխոսեն: Կին տեղով՝ ինչ բառեր ասես՝ օգտագործում է: Սա հայ կնոջը բնորոշ չէ: Եվ առհասարակ, նա շատ առաջնային դերակատարում ունի, թեպետ նրա ստատուսը, փաստորեն, անհասկանալի է: «Կրթությունը նորաձև է». կարելի է կարծել, թե ցույց են տալիս, որ ինչ-որ գործ են անում, բայց հոգեբանության մեջ կա ներքաշման ողբերգություն հասկացություն, որը կոգնիտիվ դիսոնանսի հետաքրքիր մի երևույթ է:

Երբ մի քայլ ես կատարում, որը մտածում ես՝ սխալ է, պետք չէր անել, դրանից հետո սկսում ես դառնալ քո այդ դրսևորման պաշտպանը, սկսում արդարացում գտնել: Սա շատ հայտնի բան է քաղաքական հոգեբանության մեջ: Տեսեք՝ ինչ են անում, գնում են տարբեր տեղեր, մարդկանց սպառնալիքով, ստիպելով հավաքում են, դահլիճները լցված են: Ես համոզված եմ, որ այնտեղ շատ կան մարդիկ, որ ներքուստ դեմ են այն ամենին, ինչ տեղի է ունենում, բայց երբ ասես՝ քեզ տեսել եմ այնտեղ, կսկսի արդարանալ և արդարացնել: Նախընտրական փուլում իրենք այդ մարդկանց ներքաշման ողբերգության մեջ են դնում և վաղը-մյուս օրն օգտագործելու են այդ մարդկանց ուժերը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս