 
                        ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ ուղիղ երկխոսություն. Վենս
 
                                    Միացյալ Նահանգները ձգտում է Իրանի հետ ուղիղ երկխոսության՝ հետագա փոխգործակցության հնարավորությունների շուրջ. մինչ օրս նման գրեթե բոլոր շփումները եղել են միջնորդների միջոցով:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ի եթերում:
«Ուղերձները միշտ փոխանցվում են որևէ միջնորդի միջոցով: Իրանցիների հետ դա հետևողականորեն այդպես է եղել: Անշուշտ, մենք կցանկանայինք խոսել նրանց հետ, նախագահը դա հստակ հասկացրել է: Մենք կցանկանայինք ուղիղ զրույց ունենալ այն մասին, թե ինչպես առաջ շարժվենք», – նշել է Վենսը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        