Փհենյանը Հարավային Կորեայի նախագահի ամերիկյան այցը որակել է որպես «պատերազմի նախերգանք»
Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի առաջին այցն ԱՄՆ որակել է որպես «պատերազմի նախերգանք»:
Փհենյանի կարծիքով՝ այդ այցն ուղղված է Կորեական թերակղզում հակամարտության էսկալացիային, այն կմեծացնի թերակղզում և ընդհանրապես ողջ տարածաշրջանում լարվածությունը: Հյուսիսկորեացի չինովնիկներից մեկը հայտարարել է, որ Սեուլը ԿԺԴՀ-ի վերաբերյալ բոլոր առանցքային հարցերում որդեգրել է «առճակատման քաղաքականություն»:
ԿԺԴՀ-ն իրեն միջուկային երկիր է հռչակել 2005 թվականին, և 2006, 2009 ու 2013 թվականներին իրականացրել է ստորգետնյա միջուկային փորձարկումներ: Ապրիլի սկզբին էլ նշվում էր, թե ԿԺԴՀ-ն կարող է իրականացնել միջին հեռահարության «Մուսուդան» տիպի բալիստիկ հրթիռի փորձնական թռիչք: