Թուրքիան քիմիական զենքի գծով 8 փորձագետ է ուղարկել Սիրիայի սահման
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/D76ABFF8-B4CB-4F83-9A67-9B8E5C61F9FE_w640_r1_s_cx0_cy4_cw0.jpg)
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան Սիրիայի սահման է ուղարկել 8 փորձագետից բաղկացած մի խումբ, որոնք հարցումներ կանցկացնեն Սիրիայում ընթացող ռազմական գործողություններից տուժած մարդկանց հետ:
Առաքելության նպատակը քիմիական և կենսաբանական զենքերի հետքերի առկայության հայտնաբերումն է: Այդ նույն նպատակով Թուրքիայի իշխանությունները նախորդ շաբաթ արյան նմուշներ էին վերցրել երկրում ապաստան գտած սիրիացի վիրավորներից:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումը, որի տրամադրության տակ առկա է այնպիսի ավտոմեքենա, որի սարքավորումները նախատեսված են քիմիական, կենսաբանական ու միջուկային զենքի կիրառման հետքերի հայտնաբերման համար, տեղակայվել է սահմանային Չիլվեգյոզուի շրջանում՝ Ռեյհանլը քաղաքից ոչ հեռու: