Բաժիններ՝

Իլհամ Ալիևը պատմել է Ռեջեփ Էրդողանի մասին

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի հեռուստալրագրող Սևիլ Նուրիևան, ով ներկայումս բնակվում է Թուրքիայում, վավերագրական ֆիլմ է նկարահանում Թուրքիայի վարչապետի Ռեջեփ Էրդողանի կյանքի մասին: Ֆիլմի խորհրդատուն Թուրքիայի վարչապետի մամուլի քարտուղարն է:

Նախորդ շաբաթ Սևիլ Նուրիևան հարցազրույց է վերցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից: Վերջինս իր տպավորություններն է կիսել Էրդողանի անձի մասին, ինչպես նաև անդրադարձ է կատարել թուրք-ադրբեջանական հարաբերություններին:

Ֆիլմում, բացի Ադրբեջանի նախագահից, Էրդողանի մասին արտահայտվելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031