Բաժիններ՝

Ուզում էր կնոջ համար սեքսուալ ներքնազգեստ գնել, բայց հաջողության չհասավ

Բրենդի պատմություն

1970-ականների կեսին Ստենֆորդի համալսարանի շրջանավարտ, բիզնեսի կառավարման մագիստրոս Ռոյ Ռեյմոնդն ամուսնանում է: Սիրահարված նորապսակը որոշում է անակնկալ մատուցել կնոջը՝ սեքսուալ ներքնազգեստ գնել նրա համար: Սակայն շրջելով կանացի ներքնազգեստի խանութներով՝ հուսահատվում է: Ռոյին դուր չեն գալիս ոչ խանութները, ոչ էլ սպասարկումը: Ոչ մի վաճառողի չի հաջողվում ուղղություն ցույց տալ երիտասարդին, և Ռոյը տուն է վերադառնում ձեռնունայն, սակայն՝ հիասքանչ գործարար գաղափարով:

1977թ. Սան Ֆրանցիսկոյի արվարձաններից մեկում Ռեյմոնդը սկսում է իրագործել իր մտահղացումը: Նա բացում է  Victoria’s Secret առաջին խանութը, որը հանդիսանում էր կանացի ներքնազգեստի վաճառքի նոր ոճային խանութ: Այն հիմնվել էր եվրոպական նրբակրթության և բարեհամբույր մթնոլորտի վրա, որտեղ նույնիսկ տղամարդիկ իրենց հարմարավետ էին զգում:

27626_L_Roy-Raymond-Death

Ընդ որում, խանութի անունը կապ չուներ Ռոյի կնոջ հետ: Վիկտորյան, որի գաղտնիքը փորձեց «բացահայտել» երիտասարդ ամերիկացին, բրիտանացի թագուհին էր: Victoria’s Secret առաջին խանութները ձևավորված էին վիկտորյանական դարաշրջանի զգեստարանների ոճով: Բանն այն է, որ Վիկտորյա թագուհին իր հետքն է թողել նորաձևության մեջ: Օրինակ, հենց նա է հայտնի դարձրել հարսանեկան զգեստի սպիտակ գույնը: Բացի այդ, նա հայտնի է եղել՝ որպես կնոջ պահարանի սեքսուալ տարրերից մեկի՝ կորսետի հայտնի սիրահար:

QVcoronation

Ռեյմոնդի նախագիծն արագորեն հաջողություն ունեցավ՝ թեկուզ այն պարզ բանի շնորհիվ, որ որոշակի հեղաշրջում էր կանացի ներքնազգեստի վաճառքի աշխարհում: 5 տարվա ընթացքում Ռոյին հաջողվել էր արդեն 6 խանութ բացել և ներքնազգեստն իրացնել նաև կատալոգների միջոցով: Սակայն գործարարը ֆինանսական դժվարություններ ուներ, և 1982թ. Victoria’s Secret-ը 4 միլիոն դոլարով վաճառեց Լեսլի Վեկսներին՝ The Limited կանացի հագուստի առտևրային ցանցի սեփականատիրոջը: Այդ ժամանակ Victoria’s Secret-ի տարեկան հասույթը կազմում էր 6 միլիոն դոլար:

Հենց Վեկսները Victoria’s Secret-ը դարձրեց աշխարհի առաջատար բրենդերից մեկը: Նա իրական հնարավորություն տեսավ՝ աչքի համար նորաձև ու հաճելի դարձնել նույնիսկ այն, ինչը, որպես կանոն, թաքնված է հագուստի տակ: Վեկսները հասկացավ, որ յուրաքանչյուր կին, ով գնում և կրում է «պարզապես ներքնազգեստ», ներքուստ ձգտում է հագնել բացառիկ և գեղեցիկ ինչ-որ բան:

victoria_secret_sydney_australia_makeup_perfume_004

Առաջինն, ինչ արեց Վեկսները, «տղամարդկանց դրախտային անկյունի» ոճից հրաժարվելն էր, և հիմնական շեշտը դրեց կին սպառողի վրա: Բացի այդ, նա փորձեց Victoria’s Secret-ը զարգացնել՝ որպես եվրոպական բրենդ, ուստի կատալոգներում նշում էր, թե ընկերության հիմնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում, այնինչ իրականում այն տեղակայված էր ԱՄՆ-ի Օհայո նահանգում: Այդպիսով, սկսվեցին Victoria’s Secret-ի հաջողությունները, երբ նորաձև ներքնազգեստը մատուցվում է որպես մատչելի շքեղություն:

Այսօր Victoria’s Secret-ը կազմակերպում է պարբերական շոուներ՝ ներգրավելով նորաձևության աշխարհի հայտնի գերաստղերին: Ֆիրմայի նորույթները ցուցադրվում են յուրաքանչյուր սեզոն: Իսկ ամենահայտնի մոդելների լուսանկարներով կատալոգները լույս են տեսնում մոտ 375 միլիոն օրինակով և ապահովում են ընկերության եկամուտների մոտ մեկ երրորդը: 2012թ. ընկերության տարեկան հասույթը կազմել է 6,12 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 1 միլիարդ դոլար:

Սակայն Victoria’s Secret-ի հաջողակ պատմությունն ունի իր ողբերգական հատվածը: Ընկերության հիմնադիր Ռոյ Ռեյմոնդը խանութները վաճառելուց երկու տարի անց՝ 1984թ., հիմնեց My Child’s Destiny մանկական խանութը, որը սնանկացավ 1986թ.: 1993թ. օգոստոսի 26-ին, 46 տարեկան հասակում Ռեյմոնդն ինքնասպան եղավ՝ նետվելով Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամրջից:

2012+Victoria+Secret+Fashion+Show+7O8CfeeTqP2l

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս