Ո՛չ չեմ ղզջում, որ ծեծել եմ Արթուր Չախոյանին. Տիգրան Տեր-Մարգարյան

Քաղաքական դաշտում իմ անելիքները որոշում եմ ես՝ երբ և որ ժամանակահատվածում ինչ կանեմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Նոր Նորք վարչական շրջանի՝ արդեն նախկին ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու միջադեպից 20 հետո միայն որոշեց հրաժարական տալ։

Հարցին՝ ՔՊ-ի հետ դադարեցվելո՞ւ է կոալիցիոն համաձայնագիրը, նա պատասխանեց. «Ես գնում եմ 2026 թիվ, ընտրություններ, հայտարարություն եմ արել, հետևեք իմ հայտարարությանը։ 2026 թվին կհանդիպենք»։

Իսկ հարցին՝ դուք զղջո՞ւմ եք, որ ծեծել եք Արթուր Չախոյանին, Տեր–Մարգարյանը կարճ պատասխանեց՝ «ոչ»:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին

Տեսանյութեր

Լրահոս