
Ֆիդանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 13-ին հանդիպել է «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ունեցած հանդիպման մասին տեղեկությունը տարածվել է նախարարության սոցիալական հաշվից:
Ըստ այդմ՝ կողմերը աշխատանքային ճաշ են ունեցել նախքան մայիսի 14-ից 15-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքը:
Պաշտոնական աղբյուրներում նախարարների քննարկումների մասին մանրամասներ չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ Ռուտտեն նույն օրը հանդիպում էր ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչի ընթացքում քննարկվել էին ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Անդրադարձ էր կատարվել Ստամբուլում մայիսի 15-ին կայանալիք ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին:
Հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարը ևս ներկա էր եղել: