Իլհամ Ալիևը Ժոաո Սուարեշի հետ քննարկել է Ղարաբաղյան հիմնախնդիրը
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի ու ԵԱՀԿ ԽՎ-ի միջև կապերի հաջող զարգացման կապակցությամբ:
Բացի այդ, քննարկվել են երկկողմանի համագործակցության հեռանկարներն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: