Նիկոլ Փաշինյանը ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը:

Փաշինյանը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը: Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նպատակով է ժամանել ՀՀ և նշել, որ իր համար մեծ կարևորություն ունի Հայաստանի հարաբերությունների զարգացումը:

Նշվել է, որ այցի շրջանակում քննարկվել են Երևանի հետ ենթակառուցվածքների, կրթության, զբոսաշրջության, ոլորտներում համագործակցությանն ու իրականացմանը, ինչպես նաև տարբեր ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031