Կեցցե՛ ազատությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. Շարմազանովը Մոսկվայում կանխեց ադրբեջանական պատվիրակության սադրանքները

2020 և 2023 թթ-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կատարել է էթնիկ զտnւմ, 120,000 հայ այսօր գտնվում է իր հայրենիքից դուրս: Այս մասին Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումի ժամանակ հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Ինքնորոշման սկզբունքը ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածում է ամրագրված, հոդված 55-ն ընդգծում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։ Մեր ռուս դաշնակիցները հաճախ հիմնվում են միջազգայնորեն ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կառուցում է իր ապագան իր նախնիների հողում։ Հարգելի ընկերներ, այդ իրավունքն արհամարհված է եղել և այսօր Լեռնային Ղարաբաղը օկուպացված է։ 80 տարի առաջ ֆաշիստական Գերմանիան պարտվել է, սակայն սենֆոբիայի դրսևորումները կան նաև այսօր։ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո, ադրբեջանական վանդալիզմի նշանակետի տակ էին հայտնվել հայկական հուշարձաննները, այդ թվում Մարշալ Բաղրամյանի և Խամփերյանցի, ԽՍՀՄ կրկանի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանները։ Ցանկանում եմ նշել, որ չնայած ադրբեջանական պատվիրակությունը խոսում է արդարության մասին, սակայն 2020 և 2023 թթ-ին Լեռնային Ղարաբաղում կատարել են էթնիկ զտում։ 120,000 հայ այսօր գտնվում է իր հայրենիքից դուրս։ Այն, ինչ արել է ադրբեջանական ղեկավարությունը, էթնիկ զտում է, սենոֆոբիա է և նեոֆաշիստական քաղաքականության դրսևորում։ Նրանք ասում էին, որ 44-օրյա պատերազմի արդյունքն արդար էր։ Իսկ ո՞րն էր արդարությունը, որտե՞ղ էր ինքնորոշման իրավունքը։ Կեցցե՛ ազատությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»,- իր ելույթում ասել է Շարմազանովը։

Տեսանյութեր

Լրահոս