
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Շեքիի շրջանում՝ Բաքվից 370 կմ հեռավորության վրա, 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է «Gazeta.ru»-ն, այս մասին հայտնում են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 17 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է մինչև 4 բալ։