Հրդեհ Սևանի փողոցում
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/hrdeh3.jpg)
Մայիսի 4-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 28/1 շենքից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ Աի արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.27-ին, մարվել` 09.34-ին: Արայիկ Ամիրյանին պատկանող թոնրատանը այրվել է կախովի առաստաղը և գույքը (50 ք.մ):