Բաժիններ՝

Մահացել է հայտնի մարզական լրագրող Հովհաննես Մարտիրոսյանը

85 տարեկանում մահացել է մարզական լրագրող, մարզական թեմայով գրքերի եւ ֆիլմերի տեքստերի հեղինակ, ՀԽՍՀ Պետական հեռուստատեսության եւ ռադիոյի, Հայաստանի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի նախկին լրագրող, խմբագիր, ԽՍՀՄ (1974թ․) եւ Հայաստանի ժուռնալիստների միության (1992թ․) անդամ Հովհաննես Մարտիրոսյանը։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 18:00-20:00-ին, Նուբարաշենի փողոց, 46 հասցեում գտնվող սգո սրահում, հուղարկավորությունը՝ ապրիլի 16-ին Թոխմախի գերեզմանատանը։

Հովհաննես Մարտիրոսի Մարտիրոսյան, ծնվել է 1939 թվականին Երեւանում։ Ավարտել է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետը։ Ծանրամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն է։

Հեղինակել է «Ռաֆայել Չմշկյան» (1973թ․), «Փառքի նախերգանքը» (1975թ․), «Արագ, բարձր, ուժեղ» (1977թ․), «Ճանապարհ դեպի Օլիմպոս» (1977թ․), «Ոսկե սիմֆոնիա» (1983թ․), «Մոսկովյան օլիմպիադայի 16 ակնթարթը» (1983թ․), «Պատմություն հրաշամանուկի մասին» (1984թ․), «Մեծ սպորտի ասպետները» (1986թ․), «Օլիմպիական միջօրեականներ» (ռուսերեն, 1989թ․), «Հայկական ֆուտբոլի ֆենոմենը» (1997թ․), «Մի կյանքի պատմություն» (2006թ․), «Հերակլեսից մինչեւ մեր օրերը» (2009թ․), «Մեծ հաղթանակների տարեգրություն» (2010թ․) գրքերը, «Կաշվե ձեռնոցի դարբնոցը» (1980թ․ «Երեւան» ստուդիա), Միջազգային օլիմպիական կոմիտեի «Ժառանգություն» ծրագրով «13 օլիմպիկան աստղեր» (2004թ․), «Խաչի զորությամբ» (2006թ․), «Վերածնունդ» (2007թ․), «Ռինգի ասպետները» (2008թ․), «Դյուցազունների երկիր Հայաստան» (2009թ․) ֆիլմերի տեքստերը։

168.am-ի խմբագրակազմը ցավակցում է  Հովհաննես Մարտիրոսյանի ընտանիքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930