Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ, ինչը համընկել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից համատեղ զորավարժությունների մեկնարկի հետ։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։

Հարավային Կորեայի զինվորականներն առայժմ չեն նշում բալիստիկ հրթիռի տեսակը։ Արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:50-ի (Երևանի ժամանակով 8:50) սահմաններում:

Ամենայն հավանականությամբ, արձակվել են փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են թռչել մոտ 300 կմ։ Yonhap-ը նշում է, որ սա դարձել է բալիստիկ հրթիռի առաջին արձակումը հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո։ Փետրվարի 26-ին արձակվել են թևավոր հրթիռներ:Մարտի 10-ին ԱՄՆ-ն և Կորեայի Հանրապետությունն սկսել են Freedom Shield լայնածավալ զորավարժությունները։

ԿԺԴՀ արտգործնախարարությունն այդ զորավարժություններն անվանել է «ագրեսիվ պատերազմի փորձ, որը շիկացնում է մթնոլորտը Կորեական թերակղզում»:

Փհենյանում նախազգուշացրել են, որ զորավարժությունները բացասաբար կազդեն ԱՄՆ անվտանգության վրա, և որ ի պատասխան՝ Հյուսիսային Կորեան կավելացնի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս