
Բրոկոլիով և գրեյֆրուտով աղցան

Բաղադրամասերը՝
- Բրոկոլի- 1 հատ
- գրեյֆրուտ- 1 հատ
- կարմիր սոխ- 1 հատ
- ընկույզ
- նուռ
- մեղր- 1 ճաշի գդալ
- ձիթապտղի ձեթ
- սպիտակ գինու քացախ
- աղը պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Բրոկոլին եռացող ջրում մոտ 1 րոպե թողնելուց հետո դրեք սառը ջրի մեջ, որպեսզի գույնը պահպանվի։
Գրեյֆրուտը մաքրել և կտրատել։ Սոխը մանր կտրատել։ Ընկույզը բովել և մանրացնել։ Խառնել մեղրը, ձիթապտղի ձեթը, սպիտակ քացախը, աղը և պղպեղը։ Բոլոր բաղադրամասերը խառնել իրար։ Զարդարել նռան հատիկներով և ընկույզով։