
Խոզի լցոնած միս

Բաղադրամասերը՝
- Խոզի փափկամիս- 500 գրամ
- Սպանախ- 1 փունջ
- Սխտոր- 1 պճեղ
- Սոխ- 1 հատ
- Ընկույզ- 50 գրամ
- Պանիր- 150 գրամ
- Մշընկույզ- 0.5 թեյի գդալ
- Յուղ- 1 ճաշի գդալ
- Սպիտակ- գինի 50 մլ
- Մանանեխ- 1 թեյի գդալ
- Օսլա- 1 թեյի գդալ
- Մակարոն- 300 գրամ
- Աղ, և պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Սպանախը թեթև խաշել, ջրքամել, կտրատել, ավելացնել կտրատած սոխն ու սխտորը, ընկույզը, 80 գ քերած պանիրը, համեմել աղով, պղպեղով և մշընկույզով:
Խոզի փափկամսի վրա ճեղք անել, գրպան բացել, լցոնել սպանախի խառնուրդով, բացվածքն ամրացնել փայտե չոպիկներով և յուղի մեջ 2 կողմից տապակել, աղ ու պղպեղ անել։
Այնուհետև դնել ջեռոցի մեջ՝ 150 աստճանում, թողնել 12 րոպե:
Մսի տապակի մեջ մնացած յուղին ավելացնել արգանակն ու գինին, եփել, ավելացնել մանանեխը, 70 գ պանիրը, քիչ ջրով բացած օսլան, աղ ու պղպեղ անել, եփել:
Մակարոնը եփել, ջրքամել: Մակարոնն ու խոզի միսը դնել մատուցվող ափսեի մեջ, վրան սոուս լցնել և անմիջապես մատուցել: