ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի նախագահին

Վիենտյանի նախագահական պալատում տեղի է ունեցել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիտին Լաոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ) Սուրեն Բաղդասարյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը։

Այս մասին հայտնում է Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

Նշվում է, որ հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած մտքերի փոխանակման ժամանակ զրուցակիցները կարևորել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում հարաբերությունների զարգացումը, բարձրաստիճան շփումների խթանումն ու երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդումը՝ որպես ապագա համագործակցության ամուր հիմք։ 

«Միաժամանակ, խոսվեց տնտեսական և առևտրային համագործակցության խթանման, ներդրումների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների մասին»,-հայտնել է դեսպանությունը։

Տեսանյութեր

Լրահոս