Բաժիններ՝

Ավստրալիայի վարչապետը հնարավոր է համարել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ հնարավոր է համարում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը: Այդ մասին հաղորդում է ավստրալական ABC հեռուստաալիքը։

«Ներկայում քննարկում է ընթանում հնարավոր խաղաղարարության շուրջ, և իմ կառավարության տեսանկյունից մենք պատրաստ ենք ապագայում քննարկել ցանկացած առաջարկ», – հայտարարել է Ալբանիզը:

Վարչապետն ընդգծել է, որ Ավստրալիան «պատրաստ է օգնել» Ուկրաինային։ Նա նաև նշել է, որ ավստրալացի խաղաղապահները վերջին տասնամյակների ընթացքում դեր են խաղացել մի քանի այլ արտասահմանյան երկրների կայունացման գործում:

«Ավստրալիան պատմականորեն կարևոր դեր է խաղացել այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Աֆրիկան, Կիպրոսը, խաղաղարար գործունեության մի շարք ոլորտներում», – պարզաբանել է Ալբանիզը:

Այլ տեսակետ է հայտնել Ավստրալիայի ընդդիմության առաջնորդ Փիթեր Դաթոնը: ABC-ի տվյալներով՝ նա քանիցս աջակցել է Կիևին ռազմական օգնություն տրամադրելուն։ Սակայն մարտի 4-ի առավոտյան նա լրագրողներին հայտնել է, որ թեև ավստրալական զորքերը «պետք է շարունակեն ուսուցանել ուկրաինացի զինվորներին», խաղաղապահներ ուղարկելը պետք է «թողնեն Եվրոպային», եթե համաձայնություն ձեռք բերվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև:

«Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք մենք պետք է զորքեր ունենանք Ուկրաինայում, ապա ես այդպես չեմ կարծում», – նշել է Դաթոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս