Եթե ցանկանում եք Բաքվում պահվողները վերադառնան, եկեք այդ թեմային «շատ ձեռք չտանք»․ Ալեն Սիմոնյան

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկը՝ դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը համարում է սադրանք է։

«Եթե պարոն Օսկանյանը նման բան է ասել, ես դա գնահատում եմ որպես սադրանք, որպես էսկալացիան բարձրացնելու հնարավորություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ 150-ից ավելի հաստատված գերիներ են եղել, որոնցից շատերին հնարավոր է եղել բանակցություններով և տարբեր միջնորդների օգնությամբ հետ բերել։

«Հիմա մնացել է հաստատված 23 հաստատված հոգի, որոնցից 11-12-ը, եթե չեմ սխալվում, Ղարաբաղի նախկին ղեկավարներն են»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե գերիներին վերադարձնելու համար տեսանելի քայլեր չեն արվում, նա նշեց՝ եթե տեսանելի քայլեր արվեն, այդ գերիները կարող է՝ երբևիցե չվերադառնան։

Նա հայտարարեց՝ եթե ցանկանում եք գերիները վերադառնան, եկեք այդ թեմային «շատ ձեռք չտանք»:

«Փորձը ցույց է տալիս, որ այդ թեման շարունակվում է և մեզ համար առաջնային է: Եթե տեսանելի քայլեր անենք, հնարավոր է գերիները երբևիցե չվերադառնան: Եթե մեզ մեղադրում են, ապա ինչպես 150 գերուց դարձավ 23… Բաքվում գտնվող ռազմագերիների շարքում ՀՀ իշխանությունների համար անցանկալի անձ չկա, Հայաստանը շահագրգռված է նրանց բոլորի վերադարձով»,- ասացՍիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս