
Զելենսկին պետք է ավելի երախտապարտ լինի ԱՄՆ-ին՝ ստացվող աջակցության համար․ Թրամփ

Նախագահ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պետք է «ավելի երախտապարտ» լինի ԱՄՆ-ին՝ ստացվող աջակցության համար, նախքան հանքարդյունաբերության գործարքի շուրջ բանակցությունները և հետագա օգնությունը շարունակվեն:
ԱՄՆ նախագահը շարունակում է անկեղծորեն համարել, որ նախկին նախագահ Ջո Բայդենը «շատ հիմարաբար 300, ավելի ճիշտ՝ 350 միլիարդ դոլար է տվել մի երկրի, որ կռվի», իսկ փոխարենը ԱՄՆ-ը չի ստացել ոչինչ․ «Պարզապես տվել ենք: Մենք կարող էինք վերակառուցել մեր ամբողջ ԱՄՆ նավատորմը 350 միլիարդով”,-լրագրողների հետ զրույցում նշեց նա՝ ընդգծելով՝ Զելենսկին պետք է ավելի երախտապարտ լինի։
Թրամփը կրկնեց նախկինում արած հայտարարությունները, թե ինքը մի բան է ուզում, որ դադարեն հազարներով երիտասարդներ սպանվել թե՛ Ուկրաինայից, թե՛ Ռուսաստանից։
Թրամփի խոսքով՝ եթե ինքը լիներ նախագահ, ապա տարբեր կոնֆլիկտներ առհասարակ տեղի չէին ունենա։
Հարցին՝ արդյո՞ք որոշում է կայացրել դադարեցնել Ուկրաինային ռազմական աջակցություն ուղարկել, Թրամփը պատասխանեց․ «Այս պահին չեմ կարող ասել, կտեսնենք՝ ինչ է կատարվում»։
Թրամփը նաև նշեց, որ պետք է համաձայնության գալը չպետք է բարդ լինի, իսկ եթե ինչ-որ մեկը չի ցանկանում գործարքի գնալ, ապա տվյալ անձը այդքան էլ երկար ժամանակ մնալու կամ լսելու հնարավորություն չի ունենա։
«Ես հավատում եմ, որ Ռուսաստանն ուզում է համաձայնության գալ, Ուկրաինայի ժողովուրդը՝ ևս, նրանք տուժել են ավելի շատ, քան որևէ մեկը։ Բայց երբ մտածեք այդ մասին՝ նախագահ Բուշի օրոք Ռուսաստանը վերցրեց Վրաստանը, Օբամայի օրոք՝ նրանք վերցերին Ղրիմը, Թրամփի օրոք նրանք ոչինչ չստացան, և Բայդենի օրոք նրանք փորձեցին վերցնել ամբողջ մեծ Ուկրաինան»,-ասաց Թրամփը՝ նորից շեշտելով՝ իր օրոք Ռուսաստանը ոչինչ չի ստացել։